Լրահոս

23.03.2016 20:40


Հրդեհներ Վերին գետաշենում և Երևանում

Հրդեհներ Վերին գետաշենում և Երևանում

Մարտի 23-ին՝ ժամը 16.29-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել՝ 17.10-ին:

Այրվել է Ա. Կ.-ին պատկանող մետ 20 հակ անասնակեր:

...

Մարտի 23-ին՝ ժամը 15.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 6 շենքի 3-րդ մուտքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 27 բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել՝ 15.30-ին:

Խոհանոցում այրվել է խոհանոցային կահույքը` մասամբ (մոտ 5 քմ), լվացքի մեքենան` ամբողջությամբ և միկրոալիքային վառարանը:

Այս խորագրի վերջին նյութերը