Աշխարհ

24.03.2016 09:50


Մոզամբիկի ափերի մոտ մալազիական կորած «Բոինգի» բեկորներ են գտնվել (տեսանյութ)

Մոզամբիկի ափերի մոտ մալազիական կորած «Բոինգի» բեկորներ են գտնվել (տեսանյութ)

Ավստրալիայում փորձագետներն ավարտել են մի քանի օր առաջ Մոզամբիկի ափերի մոտ գտնված ինքնաթիռի բեկորների ուսումնասիրությունը։ Այս մասին հայտնում է BBC–ն՝ ավստրալական իշխանություններին հղումով։

Ինչպես նշել է Ավստրալիայի տրանսպորտի նախարար Դարրեն Չեսթերը, իրականացված փորձաքննության արդյունքները վկայում են, որ գտնված 2 կտորները, հավանաբար, «Մալազիական ավիաուղիների» կորած «Բոինգի» բեկորներն են։

Հիշեցնենք՝ MH370 թռիչքն իրականացնող «Բոինգ 777»–ն անհետացել է 2014–ի մարտին Կուալա–Լուպուր–Պեկին ճանապարհին։ Օդանավում 239 մարդ կար, որոնց ճակատագիրն անհայտ է առ այսօր։

Ի դեպ, ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականն էլ օդանավի բեկորները գտնելու առիթը բաց չի թողել իրեն կրկին դրսևորելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը