Աշխարհ

24.03.2016 10:55


Մեքսիկական թմրակարտելը 360-մետրանոց թունել է փորել ԱՄՆ–ում

Մեքսիկական թմրակարտելը 360-մետրանոց թունել է փորել ԱՄՆ–ում

ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին հայտնաբերել են 360-մետրանոց թունել, որի միջոցով, իրավապահ մարմինների վարկածով, հանցագործները թմրանյութ էին տեղափոխում Կալիֆոռնիա:

«Associated Press»-ի փոխանցմամբ՝ գետնուղու 3/4-ն անցնում է Մեքսիկայի տարածքով, իսկ մնացած հատվածը գտնվում է ԱՄՆ բնակելի շենքերի տակ: Որպեսզի տեղացիները չլսեն թունելը փորելու ժամանակ առաջացած աղմուկը, հանցագործները գնել են հողատարածքն ու տունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ գործողությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնցից մեկը գտվում էր տանը, իսկ մյուսը թաքնվել էր թունելում: Ավելի ուշ ձերբակալել են նաև երկու կնոջ՝ մոր ու աղջկա, ովքեր գնել էին տունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը