Լրահոս

25.03.2016 09:25


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 22-25-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պռոշյան փողոցում այրվել է 150 քմ խոտածածկ տարածք, Մ-2 ավտոճանապարհի 56-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ չգործող ջրատարում՝ 1200 քմ եղեգ, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի «Կրիվոյ» կոչվող հանդամասում՝ 100 քմ թփուտներ, Բերդ քաղաքի Տավուշի փողոցին հարակից խաղողի այգում՝ 2000 քմ, Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում՝ 3000 քմ, Գուգարքի տարածաշրջանի Շահումյան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ, մոտ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թև» կոչվող հուշարձանի մոտակայքում՝ 800 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան փողոցի մոտակայքում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը