Աշխարհ

25.03.2016 10:25


Ֆրանսիայում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 12 մարդ է զոհվել

Ֆրանսիայում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 12 մարդ է զոհվել

Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Ֆրանսիայի Ալիե դեպարտամենտում՝ Մուլեն և Մոնբյոնյի կոմունաների միջև։ Մայրուղում ճակատ ճակատի բախվել են միկրոավտոբուսն ու բեռնատարը։ Նախնական տվյալներով՝ բոլոր զոհվածները Պորտուգալիայի քաղաքացիներ են, որոնք Ֆրանսիայում էին հայտնվել Շվեյցարիայից վերադառնալու ճանապարհին։ Առնվազն 12 մահացածներից մեկը երեխա է։

Ողբերգության ականատեսների պատմածով՝ կատարվածի մեղավորը միկրոավտոբուսն է, որը կտրուկ շրջվել է ձախ, դուրս եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է դիմացից եկեղ բեռնատարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը