Աշխարհ

25.03.2016 12:00


Ֆրանցիսկոս պապը լվացել է փախստականների ոտքերը (լուսանկար, տեսանյութ)

Ֆրանցիսկոս պապը լվացել է փախստականների ոտքերը (լուսանկար, տեսանյութ)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իտալիայի փախստականների ընդունման կենտրոնում ժամերգություն է անցկացրել «Խորհրդավոր ընթրիքի» երեկոյան։ Պոնտիֆիկոսը լվացել է 11 փախստականի և կենտրոնի կամավոր աշխատակիցներից մեկի ոտքերը։

«Խոնարհվելով ոտքերը լվանալու համար՝ պապը ցանկանում է ցույց տալ, որ իսկական պատմական պահին կարևորն ամենաթույլերին ցուցաբերած ուշադրությունն է։ Մենք բոլորս կոչված ենք վերադարձնելու նրանց արժանապատվությունը։ Պապը խնդրում է պատրաստվել Զատկին տանջված ու բռնության ենթարկված մարդկանց ծառայելու միջոցով»,– արքեպիսկոպոս Ռինո Ֆիզիքելլուի խոսքն է մեջբերում ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը