Աշխարհ

25.03.2016 14:50


«The Rolling»–ն առաջին անգամ համերգ կտա Կուբայում (տեսանյութ)

«The Rolling»–ն առաջին անգամ համերգ կտա Կուբայում (տեսանյութ)

Բրիտանական հանրահայտ «The Rolling Stones» ռոք խումբը Հավանա է ժամանել՝ առաջին անգամ համերգ տալու Կուբայի բնակիչների համար։ «Ռոլլինգների» շոուն պատմական են անվանում. խումբն իր գոյության ավելի քան 50 տարվա ընթացքում արգելված է եղել՝ ինչպես արևմտյան ցանկացած այլ երաժշտություն։

Լեգենդար քառյակին օդանավակայանում դիմավորել են Մեծ Բրիտանիայի դեսպանը և Կուբայի մշակույթի նախարարության պաշտոնյաները։

Խմբի առաջատար Միք Ջագգերի ժամանումը Հավանայում իսկական իրարանցում է առաջացրել, հատկապես որ տեղեկություններ կան այն մասին, որ սպասվող շոուն անվճար է լինելու։

«Ժամանակները փոխվել են, և մենք ուրախ ենք այստեղ գտնվելու համար։ Վստահ եմ՝ վաղը ցնցող շոու ենք կազմակերպելու։ Ի՞նչ, իսկապե՞ս վաղը... այդ դեպքում մենք վազեցին պատրաստվելու»,–ասել է Ջագգերը։

Այդպիսով Ազատության կղզում համաշխարհային ռոքի դասականների հայտնությունը հաջորդում է Կուբա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցին, ահա թե ինչու առաջիկա համերգն առաջին հերթին քաղաքական են համարում և հետո նոր՝ երաժշտական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը