Լրահոս

25.03.2016 16:05


Հրդեհը բռնկվել էր «Դվին» հյուրանոցի շինհրապարակում (ֆոտոշարք)

Հրդեհը բռնկվել էր «Դվին» հյուրանոցի շինհրապարակում (ֆոտոշարք)

Մարտի 25-ին՝ ժամը 13.28-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Դվին» հյուրանոցի առաջին հարկում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը և երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 40 հասցեում` «Դվին» հյուրանոցի շինհրապարակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին, մարվել՝ 14.04-ին:

Այրվել է պլաստիկ նյութից (տեքստոլիտ) ամրակապը` 28 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը