Աշխարհ

25.03.2016 18:25


Բրյուսելի Սքարբեք շրջանում հզոր պայթյուն է որոտացել

Բրյուսելի Սքարբեք շրջանում հզոր պայթյուն է որոտացել

Բրյուսելի Սքարբեք շրջանում հզոր պայթյուն է որոտացել, լսվում են կրակոցներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Աղբյուրը նշում է, որ այդ շրջանում հակաահաբեկչական գործողություն է ընթանում։

Ներկայումս ոստիկանության աշխատակիցներն արգելափակել են փողոցները, մարդկանց տարհանում են հասարակական տրանսպորտից։

Բելգիական RTBF հեռուստաալիքի տեղեկություններով՝ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 1 տղամարդ է սպանվել:

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Բրյուսելում ահաբեկչությունների գործով 7 մարդ է ձերբակալվել:

Հիշեցնենք՝ մարտի 22–ի առավոտյան Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը 32 մարդու կյանք է խլել, ավելի քան 250–ը վիրավորվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը