Աշխարհ

31.03.2016 20:58


«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկի մանրամասներն արդեն հայտնի են (տեսանյութ, ֆոտոշարք)

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկի մանրամասներն արդեն հայտնի   են (տեսանյութ, ֆոտոշարք)

«Եվրատեսիլ–2016»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն նկարահանվել է, եւ այժմ ներկայացվում են որոշ մանրամասներ եւ բացառիկ լուսանկարներ նկարահանման ընթացքից:

Այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնելու մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, արտիստին՝ մասնավորապես: Տեսաբացիկները կօգնեն կարեւորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները:

Տեսաբացիկի ռեժիսոր Օլիվեր Մարթինի խոսքով՝ տեսաբացիկների այս տարվա ձեւաչափը շատ ինքնատիպ է:

«Մենք փորձում ենք ներկայացնել երկիրը արտիստի միջոցով՝ նրա հետաքրքրությունների, նախասիրությունների: Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում Հայաստանում: Այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ հյուրընկալ են եւ շատ բարի: Բացի այդ, իսկական հաճույք է Իվետայի հետ աշխատելը. նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ եւ տարբերվող արտիստ է: Կարծում եմ՝ տեսաբացիկը իսկապես շատ հետաքրքիր կստացվի»,- նշում է ռեժիսորը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը շատ կարեւորում է տեսաբացիկների գաղափարը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ներկայացնելու ինչպես երգչին, այնպես էլ երկիրը:

«Թեեւ մենք ընդամենը մեկ օր ունեինք նկարահանումներ կատարելու համար, բայց արեցինք առավելագույնը եւ ներկայացրեցինք հայաստանյան ինքնատիպ վայրեր: Եվրատեսիլյան տեսաբացիկում ծիրանի ծառը, շախմատը, ինչպես նաեւ իմ լավաշ թխելը նույնպես խորհրդանշում են հային ու Հայաստանը: Իսկապես հրաշալի էր նկարահանման ընթացքը, ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ եմ տեսնելու տեսաբացիկը: Կարծում եմ՝ Դուք էլ կհավանեք այն»,- նշում է Իվետա Մուկուչյանը:

Տեսաբացիկի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել եվրատեսիլյան օրագրի շրջանակներում հետեւյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=kfRHvp0_S7w։

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում:

Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը