Լրահոս

04.04.2016 11:50


Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը

Ամերիկյան պետությունների կազմակերպության (կազմված 35 անդամ պետությունից) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հրապարակել է նոր հռչակագիր, որում դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու համար։ Այս մասին հայտնում է «Asbarez»-ը։

«Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումն անչափ վտանգավոր է, քանի որ այն խախտում է 1994թ. կնքված հրադադարի ռեժիմը, ինչպես նաև հակասում է Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների սկզբունքին: Դա նաև միջազգային օրենքի լուրջ խախտում է, որը մենք ևս դատապարտում ենք: Ավելին` քաղաքացիական օբյեկտները որպես ռազմական թիրախ օգտագործելը լիովին հակասում է զինված հակամարտության վարման հիմնարար կանոններին։ Նման բաները պետք է արգելվեն: Տարածքային վեճերը նման բռնությամբ լուծելու դեպքում զոհեր են գրանցվում նաև խաղաղ բնակչության շրջանում, ինչն արդեն բարբարոսություն է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել Մինսկի խմբի հետ բանակցությունները»,-նշվում է կազմակերպության հռչակագրում։

Այս խորագրի վերջին նյութերը