Աշխարհ

05.04.2016 11:55


«Lifenews»–ի լրագրողներին արտաքսել են Բաքվից

«Lifenews»–ի լրագրողներին արտաքսել են Բաքվից

Ռուսական «Lifenews» հեռուստաընկերության լրագրողներն արտաքսվել են Բաքվից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիեւը:

Հաջիևի խոսքով՝ «Lifenews»-ի աշխատակազմը երկիր է մուտք գործել առանց հավատարմագրման, «խեղաթյուրել է» փաստերը և հաղորդել «կողմնակալ» տեղեկատվություն:

Ըստ Հաջիևի՝ ռուս լրագրողները «սադրիչ» գործողություններ են իրականացրել, մինչդեռ ադրբեջանական կողմը բարեհամբույր վերաբերմունք է ցույց տվել, և այդ ամենը հաշվի առնելով՝ իրենք նպատակահարմար չեն գտել նրանց թողնել Ադրբեջանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը