Աշխարհ

05.04.2016 12:57


Հարավային Օսիան հանրաքվե կանցկացնի՝ ՌԴ կազմ մտնելու նպատակով

Հարավային Օսիան հանրաքվե կանցկացնի՝ ՌԴ կազմ մտնելու նպատակով

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս հանրապետությունում հանրաքվե կանցկացվի, որը հնարավորություն կտա երկրի իշխանություններին դիմել պաշտոնական Մոսկվային՝ Ռուսաստանի կազմ մտնելու նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է «Լենտա»-ն՝ «Sputnik»-ին հղումով:

«Մենք քննարկել ենք այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և եկել ենք այն եզրակացության, որ դա Հարավային Օսիայի ներքին հարցն է, որը պետք է ենթարկվի իրավաբանական վերլուծության, և որոշման իրագործման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրությունում: Հենց այդ նպատակով էլ նախատեսվում է հանրաքվե անցկացնել», - հայտնել է Թիբիլովը:

Նախագահը նաև հայտել է, որ պատրաստվում է դիմել Ռուսաստանին՝ առաջարկելով միասնական կառույց ստեղծել, ինչը հնարավորություն կտա Մոսկվային խուսափել «քաղաքական ռիսկերից, որոնք կարող են ծագել անմիջական մուտքի պարագայում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը