Լրահոս

05.04.2016 13:45


Ա. Աբրահամ. «Իմ Հայաստան և հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ»

Ա. Աբրահամ. «Իմ Հայաստան և հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ»

Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ:

Այս մասին «NEWS.am Sport»-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ մեկնաբանելով սահմանին տիրող պատերազմական դրությունը:

Նշենք, որ այս օրերին Արթուր Աբրահամը Լաս վեգասում պատրաստվում է ապրիլի 9-ին կայանալիք մենամարտին:

«Հետեւում եմ Լեռնային Ղարաբաղում, սահմանում տիրող իրադարձություններին: Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը պատասխանատվություն պահանջի Ալիևից: Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին: Իմ Հայաստան և հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեզ սիրում եմ»,- ասաց Արթուր Աբրահամը:

«NEWS.am Sport»

Այս խորագրի վերջին նյութերը