Աշխարհ

08.04.2016 18:30


Գերմանացի գիտնականի ճամպրուկում մարդու գանգ են հայտնաբերել

Գերմանացի գիտնականի ճամպրուկում մարդու գանգ են հայտնաբերել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Իտալիայի Ֆյումիչինո օդանավակայանում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Լենտա»-ն՝ «Il Messaggero» թերթին հղումով, ձերբակալել են պրոֆեսորի, ում ճամպրուկում հայտնաբերել են առանց ստորին ծնոտի մարդու գանգ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը, որն ուղևորվում էր Դյուսելդորֆ, հայտնել է, որ գնել է գանգը դրսի վաճառողից 50 եվրոյով: Անսովոր իրը հայտնաբերելուց հետո ոստիկանության աշխատողները հարցրել են տղամարդուն, թե ինչ է նա արել գանգի հետ ճամպրուկ դնելուց առաջ, քանի որ այն լավ փայլեցված է եղել: Ականատեսները պատմել են, որ հարցը լսելուց հետո տղամարդը սարսափել է և հայտնել, որ գնել է գանգը գիտական նպատակների համար:

Գիտնականին մեղադրել են մարդու աճյունների ապօրինի պահպանման մեջ, իսկ գանգն ուղարկել փորձաքննության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը