Մեկնաբանություն

09.04.2016 11:59


Հարձակում թիկունքից. PR՝ մերոնց դիակների համապատկերին

Հարձակում թիկունքից. PR՝ մերոնց դիակների համապատկերին

Չորսօրյա պատերազմից հետո հաստատված հարաբերական հրադադարը պատճառ դարձավ այն բանի, որ Ղարաբաղի դեմ երկրորդ ճակատ բացվի: Ավելի ճիշտ՝ Ղարաբաղի վրա հարձակվեցին թիկունքից: Հարձակվեցին ազգությամբ հայերը, իսկ մասնագիտությամբ՝ «Գեբելսյան» քարոզչամեքենայի գործիքներն ու հաստիքային հաճախորդները:

Սրանք հիմա նողկալի PR-ով են զբաղված մեր երեխեքի դիակների համապատկերին: Ինչքան դիշովկա, լպրծուն գյադա, պրոֆեսիանոլ հայրենասեր, ժելեոտած մազերով ու քնձռոտ կա՝ հավաքվել ու «Կամուֆլյաժ-փարթի» են անում: Հարցազրույցը հարցազրույցի հետևից են տալիս, նկարը նկարի հետևից են տարածում, «հայրենասիրական» սելֆիներ են անում և գնում իրենց կայֆերին:

Մարդիկ իրենց կորուստներն են ողբում, իսկ սրանք շոուներ են սարքել ու «աչոկներ» են հավաքում առաջնագծում հերթապահություն անող մեր զինվորների հետ նկարվելով: Ավելի դիշովի ու կեղտոտ բան հնարավոր չէր պատկերացնել: Նման բան միայն Բ26-ին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենան կարող էր իրականացնել:

Հայաստանի հանրության դեմ տեղեկատվական դիվերսիա իրականացնելուց հետո սրանք հիմա անցել են Ղարաբաղին:

Մտավախությունս այն է, որ այս 5-րդ շարասյունը շատ ավելի մեծ ավերածություններ է գործելու, քան ազերիները: Սրանք մարդկանց նյարդային համակարգի վրա են ազդում և բարոյական լուրջ հարված հասցնում, ինչը «Սմերչից» էլ վտանգավոր է:

Երեխեքի դիակների վրա PR մի՛ արեք, ա՛յ անասուններ:

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.: Տհաճ է նաև հետևելը, թե ինչպես են ոմանք արծվենի հայացքով տեսախցիկների առաջ քայլում և ռազմահայրենասիրական տեսք ընդունում:

Եթե չեմ սխալվում, փառապանծներից մեկը հաճախ էր հայտարարում, թե ինքը Բաքվում կիսատ գործեր ունի, ու եթե պետք լինի, ապա Կասպից ծովը կդարձնի արյան ծով: Բաքուն չգիտեմ, բայց մեր մի քանի դիրք չորսօրյա պատերազմի արդյունքում թշնամու ձեռքում է հայտնվել:

Պատերազմը բացում է բոլորի իրական դեմքը:

Այս խորագրի վերջին նյութերը