Լրահոս

11.04.2016 13:58


Բ. Մուրազի. «Ոչ մի քաղաքակիրթ երկիր պատերազմի ընթացքում չի խոշտանգում զոհվածների մարմինները»

Բ. Մուրազի. «Ոչ մի քաղաքակիրթ երկիր պատերազմի ընթացքում չի խոշտանգում զոհվածների մարմինները»

Շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատելով՝ Ադրբեջանը ցույց տվեց իր իրական դեմքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին՝ ընդգծելով, որ այս ամենով միջազգային հանրությանը կարող ենք ցույց տալ, որ Ադրբեջանը ահաբեկչական խմբավորումներից ոչնչով չի տարբերվում.

-Ոչ մի քաղաքակիրթ երկիր պատերազմի ընթացքում չի խոշտանգում զոհվածների մարմինները, իսկ Ադրբեջանը գործեց իսկական ահաբեկչական խմբավորման նման: Միջազգային «ezidipress.com»-ի միջոցով, որը գործում է 5 լեզվով, հրապարակվել են գլխատված Սլոյանի լուսանկարները, որից հետո նաև ՄԱԿ-ն անդրադարձավ այդ դեպքին՝ հղում անելով հենց մեր հրապարակմանը,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ ինքը հույս չի կապում միջազգային կառույցների հետ, սակայն, կարծում է, որ պետք է այդ լուսանկարները հրապարակել և ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը:

Անդրադառնալով Սլոյանների ընտանիքին օգնություն տրամադրելու նպատակով բացված հաշվեհամարին՝ Բորիս Մուրազին ասել է` քանի որ այդ նպատակով մի քանի նախաձեռնող խմբեր էին ստեղծվել, և բոլորն էլ նույն աշխատանքն էին անում, որոշել են միավորվել և միասին իրականացրել իրենց ծրագիրը.

Բորիս Մուրազին նշել է, որ աշխարհի բոլոր երկրների եզդիները փորձել են իրենց հնարավորությունների շրջանակում օգնել Հայաստանին։

Հայկական համայնքի ներկայացուցիչ Կարո Ղուկասյանն էլ տեղեկացրել է, որ Քյարամ Սլոյանի ընտանիքին աջակցելու նպատակով կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում հանգանակված ողջ գումարը, սնունդը և այլ տեսակի օգնությունները կփոխանցվեն նրա ընտանիքին: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-20:00, Հյուսիսային պողոտայում:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը