Աշխարհ

16.04.2016 10:45


Հրապարակվել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի ծեծը պատկերող տեսանյութը

Հրապարակվել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի ծեծը պատկերող տեսանյութը

Քաղաքացիական լրագրողը «LifeCorr» հավելվածով «LifeNews»–ի խմբագրություն է ուղարկել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի ծեծը պատկերող տեսանյութը։ Դեպքը տեղի է ունեցել Կոնյուշկովսկայա փողոցում։

Կադրերում երևում է՝ ինչպես են սպիտակ մարդատար ավտոմեքենայից երկու տղամարդ դուրս գալիս, որից հետո նրանց միջև վեճ է սկսվում: Ինչպես պատմել է տուժածը, տաքսիստի հետ վեճը սկսվել է դեռ ուղևորության ընթացքում, իսկ փողոցում վերաճել է ծեծկռտուքի։

Միայն մի քանի րոպե անց են այդտեղով անցնող ավտոմեքենաների վարորդները նկատել կռիվը: Շուտով դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապ օգնությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը