Աշխարհ

16.04.2016 11:45


Նիդեռլանդների թագուհին Գերմանիա է գնացել սվաստիկաներով վերարկուով (լուսանկար, տեսանյութ)

Նիդեռլանդների թագուհին Գերմանիա է գնացել սվաստիկաներով վերարկուով (լուսանկար, տեսանյութ)

Խիստ կասկածելի հագուստ է ընտրել Գերմանիա իր այցի համար Նիդեռլանդների թագուհի Մաքսիման՝ մոխրագույն վերարկու՝ դեկորատիվ զարդերով, որոնցից մի քանիսը նացիստական սվաստիկան են հիշեցնում։

Գերմանական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ հրապարակված լուսանկարները շփոթեցրել են գերմանացիներին. սոցցանցի օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել 44–ամյա թագուհու հագուստը։

«Rheinische Post»–ն էլ նկատել է, որ խաչի նման պատկերն ավելի մոտ է հավերժական շարժման բուդդիստական խորհրդանիշին, քան նացիստականին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը