Մեկնաբանություն

18.04.2016 11:20


Չորսօրյա պատերազմը մեծ «գաղտնիք» բացահայտեց

Չորսօրյա պատերազմը մեծ «գաղտնիք» բացահայտեց

Ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունները բացեցին բոլորի աչքերը:

Բացահայտվեցին «գաղտնիք» ու հրեշավոր մի ծրագիր, որի էությունը հետևյալն է. «Ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի վերարտադրվեմ ու շարունակեմ թալանը: Իշխանությունը փող է, իսկ փողը՝ իշխանություն:

Դրսերում պետք է բոլորին «այո» ասեմ ու փորձեմ «քցել»: Կարևորն ընտրակեղծիքների հարցում Արևմուտքից աջակցություն ստանալն է: Դե, իսկ Ռուսաստանին նման թիթիզ բաները չեն հետաքրքրում:

Եթե թալանս ու արտաքին «քցոցիական» քաղաքականությունս հանգեցնեն Հայաստանի թուլացմանն, ու Ադրբեջանը որոշի հարձակվել, ապա թշնամու անօդաչու «կամիկաձեներին» ու հրթիռներին դեմ կտամ հայ զինվորի ոգին և մարմինը: Եթե զինվորները պահեցին սահմանը, լավ, իսկ եթե չպահեցին, ապա հող հանձնելը կա ու կա: Մանավանդ որ հանձնելու հարցում էժան գներով «ներազգային համախմբման» կոչ անող ունեմ, ով կապահովի դրա գաղափարական կողմն ու իմ խայտառակ ձախողումները կբարդի նախորդների վրա:

Ինձ հետաքրքրում են միայն ընտրակեղծիքները, իմ նեղ շրջապատի թալանի իրավունքի պահպանումն ու անձնական հարստացումը: Ես ամեն ինչ կհանձնեմ, բայց աթոռիս համար կռիվ կտամ մինչև վերջ: Սահմանի համար թող կռիվ տան էն հարիֆները, ովքեր չեն կարողացել ազատվել բանակից կամ խուսափել սահմանի վրա զոհվելու հեռանկարից:

Ի դեպ, զարմացած եմ, որ ես այսքան կեղեքում եմ ՀՀ քաղաքացուն, իսկ նա սահմանի վրա անձնուրացաբար կռվում է ՀՀ-ի համար: Այ դա ինձ վախեցնում է, ոչ թե ուրախացնում: Սրանք որ համախմբվեցին, հարցերս կլուծեն այնպես, ինչպես մարտի դաշտում էին «մերկ ձեռքերով» գետնին փռում ադրբեջանական հատուկջոկատայիններին:

Եվ ուրեմն, ամեն ինչ պետք է անել, որպեսզի համախմբման գաղափարը վարկաբեկվի, կամ էլ իրական համախմբում տեղի չունենա: Դրա համար պետք է վերակենդանացնել սատկած հաճախորդին ու դրա շուրթերով «ներազգային համախմբում» քարոզել: Պետք է անընդհատ տարածել այն միտքը, որ հիմա ներքին հարցերին անդրադառնալու ժամանակը չէ, որպեսզի ես կարողանամ այդ դեմագոգիկ կոչերից օգտվել ու հասցնել կարգի բերել վերարտադրությանս նպաստող բոլոր համակարգերը:

Էն ապուշները և հավի ուղեղովները, ովքեր անկեղծորեն հավատում են, որ չորսօրյա պատերազմից հետո փոխվելու եմ ու բարեփոխում անեմ, դրանց պետք է լավ «ռասկրուտկա» անել: Թող շարունակեն իմ օգտին աշխատել, մինչև հասկանան, թե ինչն ինչոց է, արդեն կեղծած պրծած կլինեմ: Հրազդանը՝ վկա:

Պետք է ամեն ինչ անել, որ ձախողումներս լղոզվեն, ու կեղծ թիրախներ մատուցվեն հանրությանը (Նալբանդյան Էդիկ, Խաչատուրով և այլն), որպեսզի համ կարողանամ հետագա թալանս արդարացնել, համ էլ վերարտադրությանս հարցը լուծել: «ԱկԾիվիստներն» էլ թող կուլակաթափության գաղափարը քարոզեն, որպեսզի ես, հայրենասիրական գոռում-գոչյունների տակ, կարողանամ «յուրայիններիս» ձեռքից խլել նրանց ունեցածն ու դա ձևակերպել որպես հանրային պահանջ:

Պետք է իմ խայտառակ ձախողումներն ու զոհերը դարձնել իմ հաղթաթուղթը, այլապես եթե այս «մուտիլովկան» չստացվի, ապա հայ ժողովուրդը համախմբվելու է և իմ հարցերը լուծի: Ախր, շատ լավ են կռվում ադրբեջանցիների դեմ: Դա է ինձ վախեցնում և ստիպում ամեն մի դիշովկի նամակին արձագանքել»:

Փորձեք երեք անգամից կռահել, թե ում ծրագիրն ու մտածողությունն է ներկայացված վերևում:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը