Լրահոս

18.04.2016 19:50


ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել

ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 2016թ. ապրիլի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել։

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել ապրիլի 18-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:

Այս խորագրի վերջին նյութերը