Լրահոս

26.04.2016 23:00


Ավտոմեքենայից ինքնաձիգ և փամփուշտներ հայտնաբերվեցին

Ավտոմեքենայից ինքնաձիգ և փամփուշտներ հայտնաբերվեցին

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները ապօրինի զենք-ռազմամթերք պահելու կասկածանքով Վարդենիսի Երևանյան փողոցից, իր անձնական օգտագործման «GMC ENVOY» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և մեկուսիչ, ժապավենով իրար ամրացված երկու պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 47 փամփուշտով:
Կարեն Հ.-ն հայտարարել է, որ ինքնաձիգը և փամփուշտներով պահունակները գտել է նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Սև հողեր» կոչվող տարածքից:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը