Լրահոս

26.04.2016 22:05


Շառլ Ազնավուրը Թումո է այցելել (ուսանկարներ)

Շառլ Ազնավուրը Թումո է այցելել (ուսանկարներ)
Այսօր Երևանի Թումո այցելեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Հայաստանում է գտնվում «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության առիթով: Նա շրջեց կենտրոնով, այցելեց նկարչության և երաժշտության դասընթացները, դիտեց ուսանողների աշխատանքներից մի քանիսը և շփվեց թումոցիների հետ:
Ազնավուրին շատ դուր եկան Թումոյի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես Թումոյի ստարտափ «Yelling Animation Studio»-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները:
Նա նշեց՝ «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար. շատ լավ գործ եք անում»։


Հարգանքով՝
Թումո հաղորդակցման թիմ

Այս խորագրի վերջին նյութերը