Լրահոս

27.04.2016 09:15


ՃՏՊ Իսակովի պողոտայում

ՃՏՊ Իսակովի պողոտայում

Ապրիլի 27-ին՝ ժամը 00.13-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսդես SLK» մակնիշի 87 MV 008 պ/հ (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդ Ա. Բ.-ը (1985 թ. ծնված), Գ. Ե.-ը (1992 թ. ծնված), և Ա. Մ.-ը (1987 թ. ծնված), հոսպիտալացվել է Մալաթիա ԲԿ:

Հրշփջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը:

Այս խորագրի վերջին նյութերը