Լրահոս

04.12.2009 17:02


Արձանագրվել է սպանության 4 և սպանության փորձի 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 4 և սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են: Ավազակային հարձակման 15 դեպքից բացահայտվել է 6-ը, կողոպուտի 14 դեպքից՝ 11-ը: Խարդախության՝ 110 դեպքից բացահայտվել է 106-ը, խուլիգանության 31 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ անցած մեկ ամսում հայտնաբերվել է տարբեր հանցագործությունների համար հետախուզվող 117 անձ:

2009 թ. անցած ամիսների ընթացքում ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների և մարզային վարչությունների կողմից կատարված ծառայողական քննություններով ի հայտ է բերվել հանցագործությունները թաքցնելու 22 դեպք։

ՀՀ ոստիկանության

մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը