Տնտեսական

04.05.2016 14:52


ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել ՀԷՑ-ի 2016թ. ներդրումային ծրագրին

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել ՀԷՑ-ի 2016թ. ներդրումային ծրագրին

ՀԾԿՀ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 4-ի նիստում քննարկել և համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին, որը կազմում է 19 895.58 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

«2016 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը և այլ աշխատանքների իրականացմանը»,- ասված է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը