Լրահոս

11.05.2016 12:23


Մեղադրել է ամուսնուն սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ

Մեղադրել է ամուսնուն սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ

Քաղաքացի Քնարիկ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից բռնության գործադրմամբ գումար շորթելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես, Քնարիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Նարեկ Պ.-ի խնդրանքով 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 14:30-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հանդիպել է վերջինիս կնոջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Քրիստինե Հ.-ի հետ, նստել է վերջինիս մեքենան, ով անմիջապես փակել է մեքենայի դռները, գնացել ամայի տարածք: Այնուհետև Քրիստինե Հ.-ն մեղադրել է իրեն ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ ու բուժման ծախսերի համար, իրեն սպանելու սպառնալիքով և իր նկատմամբ բռնություն գործադրելով՝ պահանջել է 100 հազ. ՀՀ դրամ, սակայն ինքը տվել է 30 հազ. ՀՀ դրամ, որը ստանալուց հետո միայն հիշյալ հիմնարկի աշխատակիցը թույլ է տվել իրեն հեռանալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործնընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը