Աշխարհ

14.05.2016 13:00


Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիան» կընդունի «Քյոլնին»

Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիան» կընդունի «Քյոլնին»

Այսօր ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերջին տուրի շրջանակներում դորտմունդյան «Բորուսիան» կընդունի «Քյոլնին»։

Հանդիպումը մրցաշարային տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում ակումբների համար, քանի որ «իշամեղուներն» ամրապնդվել են 2–րդ տեղում, իսկ «այծերն» այլևս չեն հավակնում եվրագավաթի գոտում հայտնվելուն։

Հենրիխ Մխիթարյանի թիմը հնարավորություն ունի բարելավելու տնային խաղերի վիճակագրությունը։ «Սիգնալ Իդունա պարկում» Թոմաս Թուխելի սաները մրցաշրջանի սկզբից 44 միավոր են հավաքել, որն առաջնության լավագույն ցուցանիշն է։

Առաջին մրցափուլում այս զույգի հանդիպումն ավարտվել էր «Քյոլնի» հաղթանակով՝ 2:1 հաշվով, և այժմ դորտմունդցիները ռևանշ վերցնելու հնարավորություն ունեն։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով՝ 17.30–ին։

Այս խորագրի վերջին նյութերը