Լրահոս

16.05.2016 14:55


3 երեխաների միայնակ մայր, նկարչուհի Արև Ղամբարյանի զավակներն առողջական խնդիրներ ունեն. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (տեսանյութ)

3 երեխաների միայնակ մայր, նկարչուհի Արև Ղամբարյանի զավակներն առողջական խնդիրներ ունեն. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (տեսանյութ)

Վանաձորցի Արև Ղամբարյանը 40 տարեկան է: Մասնագիտությամբ նկարչուհի է: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ամուսինը շատ վաղուց լքել է ընտանիքը` ամբողջ հոգսը թողնելով Արևի ուսերին:

Արևը տուն չունի, ապրում է Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող խուլ-համրերի հանրակացարանում՝ իր երեք զավակների և մայրիկի հետ: Ավագ որդին՝ Սմբատը, 16 տարեկան է, ունի առողջական խնդիրներ՝ պարբերական հիվանդություն, հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողանում գալ բուժման, երկրորդը՝ Սյուզին, ծնվել է 2006թ. նոյեմբերի 3-ին Պիեռ Ռոբին համախտանիշով, նրա մոտ պետք է կատարվի գայլի երախի վիրահատություն, երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ, ունի նաև լսողական խնդիր, հասակը թերաճ է, համապատասխանում է 4-5 տարեկանի հասակի: Արաբկիր ԲԿ-ում կատարվել են վիրահատություններ, սակայն դրանք ուղեկցվել են վիրահատական դեֆեկտներով: Հիմա Սյուզիին սպասվում են նոր վիրահատություններ՝ ատամների և կատիկի հետ կապված, որովհետև վերջինիս չլինելու պատՃառով երեխան չի կարողանում հնչյուններն ամբողջական արտաբերել և սնունդը կուլ տալ: Երրորդ զավակը՝ Սոնան, առողջական խնդիրներ չունի: Զրույցի ժամանակ ավելի մեծ հարգանքով լցվեցինք Արևի նկատմամբ, որովհետև ո´չ բողոքում էր, ո´չ մեղադրում: Ուղղակի ուզում էր, որ քաղաքապետարանը իրեն բնակարանով ապահովի:

Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցականան օգնել Արևի ընտանիքին, նրա մայրիկի՝ Սուսաննա Ղուլինյանի անունով,

բացվել են հաշվեհամարներ Կոնվերս բանկում ՝ 1930055095520100 ՀՀ դրամ, 1930055095520101 ԱՄՆ դոլար,

1930055095520104 ԵՎՐՈ, 1930055095520158 ՌԴ ռուբլի, SWIFT CODE:COVBAM22:

Արևի հեռախոսահամրն է՝ +37494 09 05 76:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը