Աշխարհ

21.05.2016 14:30


Մալազիայում դպրոցը փակել են չար հոգիների պատճառով

Մալազիայում դպրոցը փակել են չար հոգիների պատճառով

Մալազիայի հյուսիսում դպրոցը փակել են խորհրդավոր սև կերպարանքների հայտնության և տարօրինակ ձայների պատճառով։ Այս մասին հայտնում է «Independent»–ը։

Ուսումնական հաստատության տնօրենը հայտարարել է, որ երեխաներն ու ուսուցիչները բողոքել են աներևույթ էակների հարձակումներից։

Աղբյուրը նշում է, որ դպրոց են հրավիրվել հոգիներին վտարելու մասնագետներ։

Տեղական ԶԼՄ–ն կատարվածը զանգվածային հիստերիա է որակել։ Այն սկսվել է դեռևս մեկ շաբաթ առաջ այն բանից հետո, երբ ուսուցիչները հաղորդել են դպրոցում տեղի ունեցող գերբնական երևույթների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը