Աշխարհ

22.05.2016 18:04


Ահաբեկչություն Գամիշլիում. վիրավորների թվում 3 հայ կա

Ահաբեկչություն Գամիշլիում. վիրավորների թվում 3 հայ կա

Սիրիայի Գամիշլի քաղաքում հուժկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ սեփական աղբյուրին հղումով։

Նախնական տվյալներով՝ քրիստոնեաբնակ թաղամասում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք մարդ, կան տասնյակ վիրավորներ, որոնց թվում՝ երեք հայ։

Նախնական վարկածով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ–ահաբեկիչը, որի հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կանգնած:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը