Աշխարհ

31.05.2016 20:30


Չինաստանում աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջն են կառուցել (տեսանյութ)

Չինաստանում աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջն են կառուցել (տեսանյութ)

Չինաստանի հարավարևելյան Հուան նահանգում գնտվող Տյանմենշան ազգային զբոսայգում ավարտվել է աշխարհի ամենաերկար ապակյա կամրջի կառուցումը։ Ինչպես տեղեկացնում է «South China Morning Post»–ը, կամուրջը, որի երկարությունը 393 մետր է, իսկ բարձրությունը՝ 6 մետր, գտնվում է Ջանձյաձե կանյոնից 300 մետր բարձրության վրա։ Ապակյա հատակով կառույցի վրա կարող է միաժամանակ 800 մարդ գտնվել։

Նշվում է, որ կամրջի կառուցումը պետք է ավարտին հասցվեր դեռ 2015թ.–ին, սակայն աշխատանքները ձգձգվել են մինչև ս.թ. մայիս ամիսը։

Հասարակության համար կամուրջը հասանելի կդառնա արդեն հուլիսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը