Աշխարհ

09.06.2016 23:27


«Հարրի Փոթերի» աստղին ծանոթացրել են իր նմանակի հետ (տեսանյութ)

«Հարրի Փոթերի» աստղին ծանոթացրել են իր նմանակի հետ (տեսանյութ)

Հայտնի Հարրի Փոթերին մարմնավորող Դենիել Ռեդքլիֆը ամերիկյան «The Tonight Show» հեռուստաշոուի եթերով ծանոթացել է անցյալից իր նմանակների հետ։ Շոուի հաղորդավար Ջիմմի Ֆելլոնը ցույց է տվել Դենիելին իրեն նման մարդկանց լուսանկարները։

«Պետք է որ դուք անկուշտ ճանապարհորդ լինեք ժամանակի մեջ»,– կատակել է հաղորդավարը՝ դիմելով հյուրին։ Այս խոսքերով Ֆելլոնը ցույց է տվել Ռեդքլիֆին անցյալի մարդկանց լուսանկարները, որոնք շատ նման են դերասանին։

Բրիտանացին խոստովանել է, որ սա առաջին անգամը չէ, երբ իրեն այդպիսի նմանություններ են ցույց տալիս։ «Հարրի Փոթերը» հավելել է, որ շատ հաճախ իրեն շփոթում են «տարեց կանանց հետ»։

«YouTube»–ում տեղադրված հաղորդման այդ հատվածը, 1 օրը դեռ չբոլորած, 300 հազ դիտում է հավաքել։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը