Աշխարհ

10.06.2016 10:50


Փոքրիկ ատամները բացահայտել են «հոբբիթների» ծագման գաղտնիքը (լուսանկարներ)

Փոքրիկ ատամները բացահայտել են «հոբբիթների» ծագման գաղտնիքը (լուսանկարներ)

Ինդոնեզիայի Ֆլորես կղզում հայտնաբերել են բրածոներ, որոնք, ակնկալվում է, կօգնեն բացահայտել այդ տարածքում մոտ 90-50 հազ տարի առաջ բնակվող տարօրինակ «հոբբիթների» ծագումը։

Ինչպես տեղեկացնում է «Վեստի»-ն, տարիներ առաջ հնագետները հայտնաբերել են մարդանման փոքրիկ էակի քարացած մնացորդները։ Մարդու նոր տեսակն անվանել են «Homo floresiensis»։

Նոր հայտնաբերված փոքրիկ ատամների մնացորդները կարող են վկայել այն մասին, որ մարդկանց այդ փոքր տեսակը ծագում է նույնքան փոքր, եթե ոչ ավելի փոքր նախնիներից, որոնք բնակվել են այդ տարածքում մոտ 700 հազ տարի առաջ, և հանդիսանում է «Homo floresiensis»-ի վաղ տեսակ։

Ըստ գիտնականների՝ գաճաճանման մարդկանց հասակը չէր գերազանցում 1 մետրը, և նրանք անհետացել են մոտ 50 հազ տարի առաջ։

Ճապոնիայի բնության և գիտության Ազգային թանգարանի պալեոնթոլոգ Յուսուկե Քայֆուն հայտնել է, որ նոր գտածոները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս հասկանալ ծագմանը հանգեցրած էվոլյուցիոն գործընթացները։

«Ես չեմ կարող մոռանալ այն պահը, երբ 2 տարի առաջ առաջին անգամ տեսա քարացած ատամներն ու ծնոտները։ Նրանք շատ փոքր էին և հիշեցնում էին «Homo floresiensis»-ի մնացորդները։ Ավելին՝ ստորին ծնոտը նույնիսկ ավելի փոքր էր, քան «Homo floresiensis»-ինը։ Հենց այդ ժամանակ էլ ես հասկացա հայտնաբերման արժեքը», - պատմել է գիտնականը։

Ըստ գիտնականների՝ տեղեկությունների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հոմինինները Մաթա Մենգեից հանդիսանում էին «Homo floresiensis»-ի ուղիղ նախնիներ։

«Սա համահունչ է այն հիպոթեզին, համաձայն որի՝ «Homo floresiensis»-ը ծագել է վաղ ասիական «Homo erectus»-ից»-հայտնեց գիտնականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը