Աշխարհ

12.06.2016 01:27


Եվրո-2016. Անգլիա-Ռուսաստան՝ 1:1 (տեսանյութ)

Եվրո-2016. Անգլիա-Ռուսաստան՝ 1:1 (տեսանյութ)

Եվրոպայի 2016թ. առաջնության B խմբի առաջին տուրում Անգլիայի հավաքականը մրցապայքարի մեջ է մտել Ռուսաստանի ընտրանու հետ:

Հանդիպման 74-րդ րոպեին բացվել է խաղի հաշիվը՝ տուգանային հարվածից հետո, որն իրացրել է Անգլիայի ընտրանու կիսապաշտպան Էրիկ Դայերը:

Հանդիպման հաշիվը հավասարեցվել է ավելացված ժամանակի առաջին րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Վասիլի Բերեզուցկին:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հունիսի 12-ին կկայանան Թուրքիա-Խորվաթիա (Խումբ D, Երևանի ժամանակով՝ 17:00), Լեհաստան-Հյուսիսային Իռլանդիա (Խումբ C, Երևանի ժամանակով՝ 20:00) և Գերմանիա-Ուկրաինա (Խումբ C, Երևանի ժամանակով՝ 23:00) հանդիպումները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը