Աշխարհ

13.06.2016 21:45


Հնդկաստանում հարբած տղամարդը հայտնվել է առյուծների ազատավանդակում (տեսանյութ)

Հնդկաստանում հարբած տղամարդը հայտնվել է առյուծների ազատավանդակում (տեսանյութ)

Հնդկական Հայդարաբադ քաղաքում առյուծների ազատավանդակ է մտել 35–ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է «tjournal.ru»–ն։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի վերջին, սակայն տեսանյութը համացանցում է հայտնվել դրանից 2 շաբաթ անց։

Ինչպես գրում է «Complex»–ը, կենդանաբանական այգու աշխատողները չեն հասցրել նկատել, թե ինչպես է մարդը ցատկել ցանկապատի վրայով։ Այնուհետև նա անցել է գետակը և հայտնվել առյուծների կողքին, սակայն կենդանիները չեն հարձակվել նրա վրա։

Հաղորդվում է, որ տղամարդը հարբած է եղել։ Ավելի ուշ նա կենդանաբանական այգու աշխատողներին բացատրել է իր արարքը նրանով, որ ընդամենը ցանկացել է սեղմել առյուծների թաթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը