Աշխարհ

14.06.2016 16:10


Աճուրդի են հանվելու Հեփբերնի անհայտ նամակները (լուսանկար)

Աճուրդի են հանվելու Հեփբերնի անհայտ նամակները (լուսանկար)

Հունիսի 29-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում աճուրդի են հանվելու լեգենդար դերասանուհի Օդրի Հեփբերնի անհայտ նամակները։ Ինչպես տեղեկացնում է «Բի Բի Սի»–ն, ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվելու 10 նամակ՝ գրված 1951-1960թթ. դերասանուհու ընկեր և ուսուցիչ Ֆելիքս Էյլմերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակներում բացահայտվում են Հեփբերնի կյանքի դրամատիկ տասնամյակի մանրամասները, երբ անհայտ բալերինայից նա դարձավ Հոլիվուդի աստղ։

Նամակներում կինը պատմել է Ջեյմս Հենսոնի հետ չեղյալ հայտարարված նշանադրության, Մել Ֆերրերի հետ ամուսնության և առաջնեկ Շոն Ֆերրերի ծնվելու մանրամասները։

Մասնագետների կարծիքով նամակներից ստացած գումարը կարող է կազմել մոտ 7 հազ դոլար։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը