Աշխարհ

16.06.2016 21:02


«iPhone»–ը կպատասխանի «Որտե՞ղ է իմ մեքենան, եղբա՛յր» հարցին

«iPhone»–ը կպատասխանի «Որտե՞ղ է իմ մեքենան, եղբա՛յր» հարցին

«Apple»–ի «iOS 10»–ում մշակված է ավտոկայանատեղին հիշելու նոր գործառույթ։ Սա նկատել են նոր օպերացիոն համակարգի առաջին օգտատերերը։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։

Այժմ սմարթֆոնն ի վիճակի է մտապահելու, թե որտեղ է կանգնեցված մեքենան, և ցույց տալ քարտեզի վրա վերջինիս գտնվելու վայրը։ Այս գործառույթը հասանելի է նրանց, որոնց մեքենաները հագեցած են «CarPlay Apple» համակարգով։

Ինչպես հաստատում են «Reddit» ցանցի օգտատերերը, նոր գործառույթը չի պահանջում հատուկ կարգավորումներ և աշխատում է ավտոմատ կերպով։

Բացի այդ, «Apple Maps» քարտեզների վրա երևում է նաև մեկ այլ օգտակար տեղեկատվություն, ինչպես, օրինակ, ձեր երթուղում տեղակայված բենզալցակայանները և ռեստորանները։ «Apple Maps»–ը տրամադրում է տեղեկատվություն նաև ճանապարհային պայմանների և մայրուղիների վրա տեղի ունեցած ավտովթարների մասին։

Ներկայումս «iOS 10»–ը հասանելի է «Apple»–ի գրանցված մշակողների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը