Աշխարհ

16.06.2016 22:34


Հարբած զբոսավարը միայնակ է թողել 60 զբոսաշրջիկներին Ալպերում

Հարբած զբոսավարը միայնակ է թողել 60 զբոսաշրջիկներին Ալպերում

60–հոգանոց զբոսաշրջիկների խումբն ավստրիական Ալպերում օգնության կարիք է ունեցել այն բանից հետո, երբ տեղի զբոսավարը հարբել է և թողել իրենց միայնակ։ Այս մասին հաղորդում է «Independent»–ը։

12 փրկարար տեղափոխել է զբոսաշրջիկներին Ալպերից, որից հետո պարզվել է, որ զբոսավարը նույնպես ինքնուրույն իջել է լեռներից։ Նա ոչ մի բացատրություն չի տվել իր անհետացման մասին, սակայն վստահեցրել է, որ հարբած է եղել։ Քանի որ արշավի ընթացքում ոչ ոք չի տուժել, զբոսավարը բուժզննում չի անցել։

Ավստրիական ոստիկանության հետ համագործակցող ալպինիզմի փորձագետը նշել է, որ տեղի բնակիչը, ով հանդես է եկել որպես զբոսաշրջիկների ուղեկցորդ, չի եղել որակավորված որպես զբոսավար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը