Աշխարհ

16.06.2016 21:54


Հյուսիսային Իռլանդիան հաղթանակ տարավ Ուկրաինայի հանդեպ (տեսանյութ)

Հյուսիսային Իռլանդիան հաղթանակ տարավ Ուկրաինայի հանդեպ (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում Ուկրաինան մրցեց Հյուսիսային Իռլանդիայի հետ: Խաղն ավարտվեց վերջինի հաղթանակով` 2:0:

Հանդիպման 49-րդ րոպեին իռալնդացիները բացեցին խաղի հաշիվը։ Այնուհետև հանկարծակի ուժգին կարկուտ սկսվեց և չեխ գլխավոր մրցավար Պավել Կարլովեցը թիմերին մի քանի րոպեով ուղարկեց հանդերձարան տանող թունել:

Խաղադաշտ վերադառնալուց հետո մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին գրանցվեց երկրորդ գոլը:

Ուկրաինա - Հյուսիսային Իռլանդիա` 0:2

Գոլերը. 0:1 - Գարեթ Մակոլի (49), Նիլ Մակգիլ (90+6)

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը