Աշխարհ

20.06.2016 19:58


Օլիվեր Կանի արձագանքը Ռոնալդուի և նրա երկրապագուի հետ կատարվածին (լուսանկար)

Օլիվեր Կանի արձագանքը Ռոնալդուի և նրա երկրապագուի հետ կատարվածին (լուսանկար)

Գերմանացի ֆուտբոլիստ Օլիվեր Կանը թվիթթերյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով այն հետևյալ կերպ.

«Հիանալի՛ է, Քրիշտիանու։ Սելֆի Պորտուգալիա–Ավստրիա հանդիպումից հետո։ Բարեբախտաբար, երբ ես էի խաղում, տեսախցիկներով սմարթֆոններ չկային»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016թ. առաջնության F խմբի երկրորդ տուրի շրջանակներում կայացած Պորտուգալիա–Ավստրիա հանդիպման ավարտին երկրպագուներից մեկը վազել էր խաղադաշտ և սելֆի արել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդու հետ։

Այս խորագրի վերջին նյութերը