Աշխարհ

20.06.2016 22:50


Իտալացի կոմպոզիտորը դաշնամուր է նվագել լողացող սառցաբեկորի վրա (տեսանյութ)

Իտալացի կոմպոզիտորը դաշնամուր է նվագել լողացող սառցաբեկորի վրա (տեսանյութ)

Իտալացի կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդին Նորվեգիայում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում լողացող սառցաբեկորի վրա, «Greenpeace»–ի «Պաշտպանենք Արկտիկան» նախագծի շրջանակներում կատարել է «Elegy For The Arctic» («Էլեգիա Արկտիկայի համար») ստեղծագործությունը։ Այս մասին հաղորդում է «tjournal.ru»–ն։

Նման արարքով կոմպոզիտորը միացել է այն մարդկանց, ովքեր պահանջում են պահպանել արկտիկական սառույցները և դրանցում բնակվող կենդանիներին։ «Greenpeace»–ի կողմից կազմակերպված խնդրագրում կոչ է արվում դադարեցնել Արկտիկայում նավթահանմամբ և ձկնորսությամբ զբաղվելուց, իսկ Հյուսիսային բևեռի շրջակայքի ջրերը ճանաչել որպես արգելոց։ Խնդրագրի տակ ստորագրել է մոտավորապես 8 միլիոն մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը