Աշխարհ

21.06.2016 15:55


Ֆարել Ուիլյամսն ազատության կոչ է հնչեցրել «Formula 1» մրցարշավի ժամանակ

Ֆարել Ուիլյամսն ազատության կոչ է հնչեցրել «Formula 1» մրցարշավի ժամանակ

Ամերիկացի հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսն ազատության կոչ է հնչեցրել Ադրբեջանում՝ Բաքվում հունիսի 16-19-ին անցկացված «Formula 1» մրցարշավի ժամանակ։ Այս մասին գրում է «eurasianet.org»–ը։

Նշվում է, որ ակտիվիստներն ամեն կերպ փորձել են համոզել Բաքվում ելույթ ունենալիք բոլոր աստղերին բարձրաձայնել մարդու իրավունքների մասին, սակայն երգիչների մեծ մասն արհամարհել է այդ երկրում փոփոխության կոչեր անելու հորդորները:Ֆարել Ուիլյամսը միակ բացառությունն է եղել:

«Ձա՛յն հանեք Ադրբեջանի երիտասարդության համար... Երբ նրանք մեծանան, նրանք կփոխեն շատ բաներ ոչ միայն այստեղ, այլև աշխարհում, և նրանց ոչ մեկ չի կարող կանգնեցնել»,–ասել է Ուիլյամսը։

Ակտիվիստները գնահատել են երգչի այս թեկուզ փոքր, բայց կարևոր քայլը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը