Աշխարհ

27.06.2016 10:55


Կոլորադոյում գնացքը հարվածել է ավտոֆուրգոնին. մահացածների թվում երեխաներ կան

Կոլորադոյում գնացքը հարվածել է ավտոֆուրգոնին. մահացածների թվում երեխաներ կան

Ամերիկյան Կոլորադո նահանգում ուղևորատար գնացքի և երկաթուղային անցումը հատող ավտոֆուրգոնի բախման հետևանքով 5 հոգի մահացել է, ևս մեկը՝ տուժել։

Տեղի ԶԼՄ–ի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Տրինիդադ քաղաքից ոչ հեռու։ Ֆուրգոնի վարորդը, որում 6 հոգի է եղել, այդ թվում՝ 4 երեխա, չի հասցրել հատել անցումը այն ժամանակ, երբ իրեն մոտենալիս է եղել գնացքը։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։ Արդյունքում՝ ուղևորատար գնացքը, որում ավելի քան 280 մարդ է եղել, հարվածել է ավտոֆուրգոնին։ Մեքենայում գտնվող 2 մեծահասակը և 3 երեխան տեղում մահացել են։ Մի աղջիկ երեխա էլ ստացել լուրջ վնասվածքներ և հոսպիտալացվել ծանր վիճակում։

Գնացքի ուղևորների և անձնակազմի թվում տուժածներ չկան։ Լոկոմոտիվն աննշան վնասվել է, սակայն փոքրիկ վերանորոգումից հետո այն կարողացել է շարունակել իր ուղին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը