Աշխարհ

27.06.2016 20:38


Նրան թվում էր, թե գտել է իր կյանքի սիրուն, սակայն 7 տարի հետո ամեն ինչ սարսափի է վերածվել (ֆոտոշարք)

Նրան թվում էր, թե գտել է իր կյանքի սիրուն, սակայն 7 տարի հետո ամեն ինչ սարսափի է վերածվել (ֆոտոշարք)

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից Ռեյչել Մուրը 3 երեխաների մայր էր, երբ հանդիպել էր, ինչպես ինքն էր կարծում, իր կյանքի սիրուն՝ Դերիլ Ֆիլդսին։ «Soulpost»–ի փոխանցմամբ՝ հաջորդ 7 տարիների ընթացքում նա ևս 2 երեխա է ունեցել Ֆիլդսից։ Սակայն ամուսինը սկսել է ծեծել նրան, և այդ ամենի միջով առաջին ամուսնու հետ անցած Ռեյչելը դուրս է հանել տնից Դերիլին։

2 տարի նրանք առաձին են ապրել, երբեմն՝ բոլորով միասին հանդիպել են։ Ամեն ինչ փոխվել է 2014թ. ապրիլի 11–ի գիշերը։ Արդեն 5 երեխաների մայրը տան մոտակայքում մեքենայի անվադողերի ձայ է լսել և հասկացել, որ ժամանել է հարբած «պատուհաս–հայրկը»։ Ռեյչելը անմիջապես շտապել է թաքցնել երեխաներին ննջասենյակում, երբ հանկարծակի Ֆիլդսը տուն է ներխուժել ատրճանակը ձեռքին։

Նա հասել է Ռեյչելին, հենել նրան պատին և կրակել ձեռքին։ Մինչ նա լիցքավորել է ատրճանակը, անսպասելիորեն հայտնվել են Ռեյչելի 2 մեծ տղաները՝ 14–ամյա Ջեյդենը և 12–ամյա Քամերոնը։ Նրանցից մեկը փորձել է խեղդել Ֆիլդսին թիկունքից, իսկ մյուսը խլել է ատրճանակը՝ գցելով նրան հատակին։

Մինչ Քամերոնը վերցրել է ատրճանակը և վազել դուրս՝ այն թաքցնելու նպատակով, գազազած Ֆիլդսը կրկին հարձակվել է Ռեյչելի վրա՝ փորձելով հանել աչքերը։ Նման սարսափելի իրավիճակում երեխաներն ամենևին խուճապի չեն մատվել և փորձել են վերհիշել մարտարվեստի տեխնիկան, ինչը կատարվածից ընդամենը մի քանի շաբաթ առաջ էին սովորել։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը, և նրանք ոստիկանություն են կանչել։

Ջեյդենը, Քամերոնը և նրանց 10–ամյա քույրիկ Քայլին անցել են ինքնապաշտպանության դասընթացներ երիտասարդ դերասանի դպրոցի շրջանակներում։ Դասընթացներն օգնում են իրատեսորեն խաղալ համապատասխան դերը, սակայն երեխաների այդ հմտություններն օգտակար են եղել իրական կյանքում։ Նրանք ոչ միայն խլել են մեծահասակ մարդու զենքը, այլ նաև կարողացել են կանգնեցնել մայրիկի արնահոսությունը։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը