Աշխարհ

27.06.2016 12:30


Իտալիայում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին (տեսանյութ)

Իտալիայում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին (տեսանյութ)

Իտալիայի իրավապահ մարմիններին Կալաբրիայում իրականացվող հատուկ գործողությունների շնորհիվ հաջողվել է ձերբակալել հայտնի մաֆիոզ, խոշոր սինդիկատի ղեկավար Էռնեստո Ֆացցալարիին, ով հայտնի է որպես Իտալիայի ամենաորոնվող հանցագործ սիցիլիական «կոզա նոստրա»-ի ղեկավարից հետո:

Ինչպես տեղեկացնում է «Վեստի»-ն, 90-ականների վերջում Ֆացցալարիին հեռակա կարգով ցմահ ազատազրկման են դատապարտել սպանությունների, մաֆիոզ գործողությունների, ինչպես նաև զենքի վաճառքի համար:

20 տարի շարունակ նրան հաջողվել է թաքնվել իրավապահ մարմիններից, ինչը, ըստ դատախազի, վկայում է այն մասին, որ Ֆացցալարիին շատ ազդեցիկ կապեր ունի ուժային համակարգում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը