Աշխարհ

27.06.2016 14:20


Զբոսաշրջիկները փորձել են կոտրել աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը (տեսանյութ)

Զբոսաշրջիկները փորձել են կոտրել աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը (տեսանյութ)

Զբոսաշրջիկները որոշել են ստուգել Չինաստանի Հունան նահանգում գտնվող աշխարհի ամենաերկար ապակե կամրջի ամրությունը։ Ավելի քան 30 տեղի բնակիչ և զբոսաշրջիկ 5,5կգ քաշ ունեցող կռանով փորձել են կոտրել կառույցի թափանցիկ հատակը, որը տեղակայված է մոտավորապես 300մ բարձրության վրա։ Այս մասին հաղորդում է «Daily Record»–ը։

Տեսանյութում պատկերված փորձությունը տեղի է ունեցել հունիսի 25–ին։ Հարվածներից ապակե հատակին ճաքեր են առաջացել, սակայն կառույցը դիմակայել է։ Այնուհետև կամրջի 430 մ երկայնքով անցել է 2տ քաշ ունեցող մեքենա։ Փորձությունները ցույց են տվել, որ մարդիկ առանց վախենալու կարող են անցնել ապակե կամրջով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը