Աշխարհ

01.07.2016 09:55


Վերադարձ Թուրքիա. տուրօպերատորները ռուսաստանցիներին ուղեգրերով կապահովեն (տեսանյութ)

Վերադարձ Թուրքիա. տուրօպերատորները ռուսաստանցիներին ուղեգրերով կապահովեն (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՌԴ և Թուրքիայի միջև չարթերային ավիաչվերթների արգելքը չեղարկելու ուղղությամբ։ Զբոսաշրջային այցերի սահմանափակումներն ուժը կորցրած են ճանաչվել։ Կառավարությանը հրահանգվել է նաև բանակցություններ վարել թուրք գործընկերների հետ արտաքին տնտեսական հարաբարերություններին վերաբերող հարցերով։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Պուտինը համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է։ Դրանով վերացվում են միջերկրածովյան առողջարաններ տուրերի վաճառքի սահմանափակումները։

Ինչպես նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այժմ շատ ավելի կարևոր է թուրքական իշխանություններից լրացուցիչ երաշխիքներ ստանալը ռուսաստանցի հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հարցով։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը