Աշխարհ

01.07.2016 11:25


Մեթ Դեյմոնը խաղարկել է անծանոթներին «Բորնի ոճով» (տեսանյութ)

Մեթ Դեյմոնը խաղարկել է անծանոթներին «Բորնի ոճով» (տեսանյութ)

Բարեգործական ակցիայի շրջանակներում, «Ջեյսոն Բորն» ֆիլմի պրեմիերայից առաջ, դերասան Մեթ Դեյմոնը որոշել է անսովոր ձևով խաղարկել ոչինչ չկասկածող մարդկանց։ Այս մասին հայտնում է «filmpro.ru» կայքը։ Հոլիվուդյան դերասանի կողմից լրտեսական թրիլլերի ոճով մտածված խաղարկությունը տեսագրել են։

Նման քայլով Մեթ Դեյմոնը աջակցել է «water.org» կայքին, որը ջրով և սանիտարական ծառայություններով է ապահովում աշխարհի անբարենպաստ տարածաշրջանները։ Նա կապվել է անծանոթ մարդկանց հետ հեռախոսով՝ օգտագործելով արտահայտություններ Բորնի մասին ֆիլմից և կառավարել մարդկանց գործողությունները։ Արդյունքում՝ մարդիկ եկել են այն շենքը, որտեղ նրանց սպասում էր հենց Մեթ Դեյմոնը։ Դերասանն այդ երջանիկներին «Ջեյսոն Բորն» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի 2–ական տոմս է տվել, որը կայանալու է Լաս Վեգասում հաջորդ ամսվա ընթացքում։

Տեսանյութի վերջում Մեթը հայտնում է՝ յուրաքանչյուրը, ով անգամ 10 դոլար կնվիրաբերի «water.org» կազմակերպությանը, կկարողանա մասնակցել գլխավոր մրցանակի խաղարկությանը։ Ամենահաջողակ բարերարին հնարավորություն կտրվի այցելել «Ջեյսոն Բորն» ֆիլմի համաշխարհային պրեմիերային Դեյմոնի ընկերակցությամբ։ Դերասանը խոստացել է ոչ միայն նայել ֆիլմը հաղթողի հետ, այլ նաև զվարճանալ խնջույքի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը