Աշխարհ

01.07.2016 16:35


Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» և բնակարան գնել Մանչեսթերում

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» և բնակարան գնել Մանչեսթերում

«Մանչեսթեր Յունայթեդը» հունիսի 30–ին ձևակերպել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործարքը: Այս մասին հաղորդում է «Eurosport»-ը։

Պարբերականը նաև հայտնել է, որ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն տուն է գնել Մանչեսթերում։

Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թ.՝ 27,5 մլն եվրոյով: Նախորդ մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանը Գերմանիայի առաջնության շրջանակներում անցկացրել է 31 խաղ, եղել 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Հունիսի 30–ին էլ իր՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխման մասին տեղեկությունը հաստատել է ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը։
Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկները կներկայացվեն հուլիսի առաջին օրերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը